«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը:
«Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում ժ 18։30-ից անց է կացվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ ժ․ 19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11 200 մարդ»,- նշված է ԻՔՄ ֆեյսբուքի էջում։