ԵՄ-ն, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, կարևոր է համարում կապի ուղիների հնարավորինս երկար պահպանումը՝ Ուկրաինայի հարցի կարգավորման համար՝ Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ գրում է РИА Новости-ն։
«Պատժամիջոցներն ու մեկուսացումը չեն նշանակում հաղորդակցության դադարեցում, մեզ համար երկխոսությունը միշտ առաջնահերթություն է, մենք միշտ փորձում ենք հնարավորինս երկար բաց պահել հաղորդակցության ուղիները»,- ասել է Ստանոն և հավելել, որ «հաղորդակցություններն անցնում են տարբեր ճանապարհներով»։
ԵՄ ներկայացուցիչը պարզաբանել է, որ Եվրամիության ինստիտուտները իրավասու չեն խորհուրդ տալ անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ վարելու հարցում: «Առաջնորդներն իրենք են որոշում, թե ում հետ բանակցեն»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։