Կառավարության որոշմամբ 2022 թվականի փետրվար ամսից գործող կարգի համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն չի կարող իրականացվել, եթե կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի որոշմամբ պարտապանի տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Իրենց պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ առկա հետախուզումը պարզելու, ինչպես նաև հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով քաղաքացիների համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պատրաստվել է իրազեկող հոլովակ: