Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Ղարիբյանը մրցել է հունգար Էրիկ Տորբայի հետ ու հաղթել 5:1 հաշվով:
Ղարիբյանը դարձել է Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր:
67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը տուշեով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր՝ գերազանցելով վրացի Ռամազ Զոյիձեին:
Հիշեցնենք, որ Բուդապեշտում 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը 4-3 հաշվով գեղեցիկ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ էմրե Բասարի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր: