ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Պուտինի ուղերձում նշված է. «Վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանը և Հայաստանը կուտակել են արդյունավետ համագործակցության զգալի փորձ բոլոր ոլորտներում: ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ջանքերի համակարգումը, ինչպես նաև փոխգործակցությունը Անդրկովկասում՝ խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար, լավ արդյունքներ է տալիս»։
Պուտինը Խաչատրյանին և Փաշինյանին մաղթել է ամուր առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարօրություն։