ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին:
Արցախի իշխանությունների ներկայացուցիչները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:
2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը:
Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը. Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունը:
Հուսով եմ, որ Եվրամիությունը կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը. Մարինա Կալյուրանդ:
ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի. Պենտագոն:
Գերմանիայի փոխկանցլերը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը:
Դադարեցվել է Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախի գազամատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 12 նոր դեպք, առողջացել է 38 մարդ, մահվան դեպք չունենք: