Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը, տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Այժմ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից
հայտնել էին, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։