ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ այսօր այցելեցինք նաև Սևանի հոգեկան առողջության կենտրոն, ծանոթացանք վերջին տարիներին կատարված աշխատանքներին և մոտակա պլաններին։
Կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը ներկայացրեց պացիենտների կենցաղային պայմանները և դրանց բարելավման նպատակով կատարվող աշխատանքները։ Նա հատուկ ուշադրություն դարձրեց պացիենտների սննդային ռեժիմի բարելավմանը, որի մեջ ընդգրկվել են կենտրոնի սեփական ջերմոցային տնտեսությունում աճեցվող բանջերեղենը։ Մոտ օրերս կսկսվի նաև խոհանոցի կապիտալ վերանորոգումը։
Բարելավվել են նաև բժշկական ծառայությունները, կենտրոնը համալրվել է նոր նեղ մասնագետներով։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև պացիենտների դուրս գրմանը և վերասոցիալականացմանը։
Հոգեկան առողջությունը եղել և շարունակելու է մնալ մեր մշտական առաջնահերթություններից:
Հ.Գ. երեկոյան այցելեցի նաև Սևանի ԲԿ, որտեղ տնօրեն Արամ Նիկողոսյանը ներկայացրեց վերջին ամիսների ձեռքբերումները և եղած խնդիրները։ Պայմանավորվեցինք համատեղ աշխատել եղած խնդիրների լուծման շուրջ՝ Սևանի բնակչության առողջապահական ծառայությունները բարելավելու նպատակով»։