Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Հացաբուլկեղենի և հրուշակեղենի Artozyma միջազգային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Ցուցահանդեսը կանցկացվի Հունաստանի Սալոնիկ քաղաքում` 2022 թվականի ապրիլի 2-4-ը՝ Սալոնիկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։
Ցուցահանդեսը տեղի է ունենում Detrop Boutique Show-ի հետ մեկտեղ, որը հյուրընկալում է Հունաստանի սննդի ու ըմպելիքի խոշոր ընկերությունների:
Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպված է Հունաստանի հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից, իսկ միջոցառումն անցկացվում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո։