Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել է Մադրիդի Սան Դամասո համալսարանում անցկացված համաժողովին, որը կրում էր «Վայելելով Հայաստանը» խորագիրը։
Միջոցառման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։
Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Հայ Եկեղեցու պատմությանը, հայոց գրերին և գրականությանը նվիրված ելույթներով հանդես են եկել նույն համալսարանի դասախոսներ Կլարա Սանվիտոն, Մարեկ Ռաչկևիչը, ինչպես նաև Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք աբղ. Սարգսյանը:
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում Սան Դամասո համալսարանի քրիստոնեական և դասական գրականության ֆակուլտետի դեկան Պիլար Գոնսալես Կասադոյին և համաժողովի պատասխանատուներ Անխել Լոպես Չալային և Կլարա Սանվիտոյին՝ նման միջոցառում կյանքի կոչելու համար։
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի ապրիլի 8-ին։