Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ:
Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները՝ ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության ոլորտներում զարգացում ապահովելու նպատակով։
Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը։