ԱՄՆ-ն Ուկրաինային 300 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Պաշտոնյայի խոսքով՝ նման կերպ Վաշինգտոնը ցանկանում է ուժեղացնել Ուկրաինայի ինքնապաշտպանական կարողությունները։
«Նոր փաթեթը ներառում է լազերային կարգավորմամբ հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, գիշերային տեսանելիության սարքեր և զինամթերք»,- հստակեցրել է Քիրբին։