«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: