Բրիտանական Shell ընկերության համար Ռուսաստանից գազ գնելու անհնարինությունը պայմանավորված է Լոնդոնի հակառուսական քաղաքականությամբ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
«Լոնդոնը ցանկանում է լինել առաջատարը հակառուսական ցանկացած հարցում։ Ուզում է նույնիսկ առաջ անցնել Վաշինգտոնից։ Ահա և արդյունքը»,- ասել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Միացյալ Թագավորությունը, ի տարբերություն Եվրամիության երկրների, պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմբանկի» նկատմամբ, և դրա հետևանքով բրիտանական ընկերությունը չի կարող ռուսական գազ գնել ռուբլով:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Shell-ն այս ամիս չի կարողանա վճարել ռուսական գազի համար: