Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինն ու Էրդողանը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպումը: Էրդողանը չի թաքցնում, որ այդ հարցը Թուրքիայի համար առաջնահերթություն է՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Էրդողանն ասել է, որ կողմերի համար կարևոր է գործել ողջախոհությամբ և պահպանել երկխոսությունը: Նա նաև նշել է, որ Թուրքիան ցանկանում է խաղաղությանն ուղղված իր ջանքերը պսակել՝ կազմակերպելով Պուտինի և Զելենսկու հանդիպումը»,- ասվում է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման կառուցողական ընթացքը հնարավորություն կտա խաղաղություն հաստատել Ուկրաինայում: