Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 53+150-կմ 65+350 հատվածը (Արարատի մարզ)։
Կապալառու կազմակերպությունը՝ «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն, այս պահին բնակավայրերով անցնող ճանապարհահատվածներում կատարում է մայթերի կառուցում, խողովակների և փոքր կամուրջների նորոգում։
«Արարատ ճանշին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ այս ծրագրով կառուցվելու են մոտ 1600 գծամետր երկարությամբ մայթեր, մայթերի բետոնե սալիկների մակերեսը մոտ 2600 ք. մ է։
Մայթերի կառուցումից հետո կմեկնարկեն ճանապարհային ծածկի հետ կապված աշխատանքները։
12.2 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում նորոգվելու է 9 փոքր կամուրջ։