Մասնագիտական տոնին ընդառաջ երկրաբանները ՏԿԵ նախարարից պարգևատրվում են նվիրյալ աշխատանքի համար:
Կլոր սեղան քննարկումը երկրաբանական ֆորումին համախմբել է ոլորտի շահագրգիռ կառույցներին՝ գիտական, պետական մասնավոր ընկերություններին՝ քննարկելու անելիքներն ու խնդիրները: Նման միջոցառում վերջին անգամ Հայաստանում կազմակերպվել է խորհրդային տարիներին:
Մարատ Գրիգորյան (ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան) - Խոսում են, որ կանաչում է Սևանը, խոսում են որ ձկներն են պակասում և այլն, բայց հիմնական խնդիրը ջրի պակասի ծավալի կրճատումն է: Ջրի ծավալն այսօր 32-34 մլրդ խմ է, պետք է լիներ 50-60 մլրդ խմ: Սևանը հիվանդ է, որովհետև ջուրը պակաս է:
Ջրային պաշարների կառավարումից սողանքներ, պոչամբարներ ու հանքարդյունաբերություն՝ օրվա թեմաներն են: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ոլորտում օրենսդրական փոփոխություններ է նախատեսում՝ գլխավորը հանքարդյունաբերության ռազմավարությունն է:
Գնել Սանոսյան (ՏԿԵ նախարար) - Իսկապես մեծ պոտենցիալ կա ոլորտում, մենք բավական շատ օգտակար հանածոներ ունենք, բայց տարբեր պատճառներով կամ չեն աշխատում որոշ հանքարդյունաբերական ընկերություններ,կամ խնդիրներ կան որոնք բազմակի են և վերանայելու կարիք կա:
Նախատեսվող օրենսդրական փոփոխությունը գործնականում կիրառելու համար մեկ կարևորի հարցի պատասխան ևս պետք է ունենալ, արդյո՞ք շրջակա միջավայրին հասցվող վնասը վերականգնվող է:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Վերջին ամսվա ընթացքում երրորդ հանդիպումն է կազմակերպվում,բոլոր շահագրգիռների հետ հասկանալու կարծիքները,այստեղ կա նաև փորձագետների միջև լուրջ խնդիրներ, անգամ նույն կազմակերպության երկու փորձագետներ չեն կարողանում գալ մեկ վերջնական դիրքորոշման, որպեսզի կարողանանք ըստ դրա քաղաքական կամ ոչ քաղաքական որոշում կայացնել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջին երկու-երեք տարվա ընթացքում երկրաբանական ուսումնասիրության 30 թույլտվություն է տրամադրել, 3-ը մետաղական հանքերի: Տավուշի Վազաշենի հանքի երևակման տարածքում երկրաբանական աշխատանքների թույլտվություն ստացած ընկերությունը հետազոտական աշխատանքը կշարունակվի ևս երկու տարի, հաջող ընթացքի պարագայում կդիմեն արդյունահանման թույլտվության համար:
Տիգրան Ավետիսյան (ընկերության հիմնադիր տնօրեն) - Ներկայումս 35 աշխատակից կա, նախատեսում են իրականացնել հորատման աշխատանքներ ներգրավել ևս 25 աշխատակցի:
Ընկերության տնօրենը վստահեցնում է՝ աշխատում են շրջակա միջավայրին հասցվող վնասը մինիմալացնել, հանքի շահագործման պարագայում նախատեսում են 3-400 աշխատատեղ ապահովել՝ հիմնականում մարզի բնակիչների համար: