Այս տարի հոնին վաղ է ծաղկել՝ տաք փետրվարին, եթե եղանակը նորից չցրտի, կարելի է բերքի սպասել․ նորատունկ այգում շրջելով՝ հույս են հայտնում մայր ու որդի․
Վարսենիկ Շահինյան (Իջևան համյանքի Դիտավան գյուղի բնակիչ) - Ծաղիկների վիճակը էս պահին նորմալ է, եթե եղանակը էլի վատանա, չգիտենք:
Նախկինում այս տարածքում ծխախոտ էին մշակում; Մոտ մեկուկես հեկտար հոնի այգին հիմնել են 2018-ին, առաջին բերքը ստացել 2020-ին՝ 200 կգ: Մտավախություն կա, որ նախորդ տարվա նման անբարենպաստ եղանակը կարող է վտանգել բերքը; Չնայած հոնը դիմացկուն է, բայց փետրվարից ամեն օր այգի ենք գալիս, մեկ առ մեկ ստուգում ծառերի վիճակը՝ ասում է Վարսենիկը․
Վարսենիկ Շահինյան - Ամեն ծառի մոտով անցնելիս ուշադիր, բոլորին սիրելով, մինչև վերջ գնում եմ, երեխու նման նայում եմ, որ մտնում եմ՝ ուրախանում եմ, շատ եմ ուրախանում էս այգով:
Սա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ Դիտավանում հիմնված այգիներից է: Շահառու 8 ընտանիքի՝ սեփական հողատարածքում ինտենսիվ այգի հիմնելու համար տրամադրվել են արքայանարնջի, ընկուզենու և հոնի տնկիներ, ցանկապատման շինանյութ:
Հակոբ Սարիբեկյան (Իջևան համայնքի Դիտավան գյուղի վարչական ղեկավար) - Ընդհանուր առմամբ հիմնվել է 7,2 հա այգի, որից 1,6 հա-ը՝ հոնի, 2,2 հա-ը՝ արքայանարնջի, 3,3 հա-ը՝ ընկուզենու: Էս այգին արտադրական հզորության է դրված, գերխոնավ տեղ ենք ապրում, հոնի համար բարենպաստ, իրացման հետ կապված խնդիրներ չկան, բարձրարժեք մշակաբույս է:
Թեև Դիտավանը հայտնի է վայրի հոնուտներով, Բայրամյանները ընտրեցին շուկայի համար ապրանքային տեսքով առանձնացող հոնը, ասում են՝ մշակումը քիչ ծախսատար է, պահանջարկը՝ մեծ․
Վարսենիկ Շահինյան - Սա խոշոր է, լավն է, շատ սիրուն հոն է, համն էլ ա լավը, լավ չիր է լինում, կոմպոտ, մուրաբա; Բերքը հավաքում ենք, վաճառում, անցած տարի քիչ է եղել, էլի վաճառել ենք, մի անգամ էլ՝ հանձնել:
Ծաղկել են բոլոր հոնիները, մնում է՝ բնությունը բարեհաճ լինի. ամեն օր եղանակի կանխատեսումներին են հետևում; Նաև՝ մտածում այգին ապահովագրելու մասին: