• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ Հանրապետության մի շարք մարզերում... 12:30
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին Փրկարարներն արձագանքել են ուժեղ... 09:30
Բաց հարթակ. Երևանն ապրելու և ստեղծագործելու համար լավագույն քաղաքն է. Սարգսյան Բաց հարթակ. Երևանն ապրելու... 20:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:2401 Ապր, 2022

Ընդդիմությունը հանդիպում է պահանջել վարչապետի հետ. իշխանությունն առաջարկել է երկու տարբերակ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

Ազգային ժողովում արտահերթ նիստ է՝ օրակարգում մեկ հարց՝ ՏԻՄ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ: Բայց մինչև օրակարգին անցնելը խորհրդարանը քննարկեց մեկ այլ հարց՝ նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմությունը հայտնեց իր դժգոհությունը՝ մեկ օր առաջ վարչապետը հայտարարել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վտանգի մասին, իսկ արտահերթ նիստի օրակարգում այլ հարց է հայտնվում:

Ագնեսա Խամոյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Փաստորեն, խնդրի հրատապությունը, երբ Հայաստանը գտնվում է պատերազմից 5 պակաս, ամեն դեպքում, երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դրա մասին էր, մենք պետք է էստեղ քննարկենք մի հարց, որը բացառապես վերաբերում է այն համայնքներին կամ համայնքին, որտեղ ձեզ չի հաջողվել վերցնել իշխանությունը:

Բարձրացված հարցին ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց, ինչ-որ հարց է ներկայացրե՞լ ընդդիմադիր թևը, որը պետք է քննարվեր, բայց մերժվել է: Ռուբինյանը վստահեցրեց՝ նախաձեռնություն չի եղել: Միաժամանակ հայտարարեց, «Հայաստան» խմբակցությանն առաջարկել է կազմակերպել փակ աշխատանքային քննարկում վարչապետի և ընդդիմադիր խմբակցությունների միջև:

Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Մեր ընդդիմադիր գործընկերներն ինձ ասել են, որ այդ ֆորմատն իրենց համար ընդունելի չէ, ես արել եմ՝ կրկին վարչապետի հետ քննարկելով երկրորդ առաջարկը, կազմակերպել փակ աշխատանքային քննարկում Ազգային ժողովի խորհրդի ֆորմատով, որում, բնականաբար, ընդգրկված են ընդդիմադիր գործընկերները 2 խմբակցություններից: Ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան այս պահի դրությամբ ես չեմ լսել: Հարգելի գործընկերներ, ճիշտ է, կան հրատապ քննարկելու հարցեր, եկեք քննարկենք այդ հրատապ հարցերը առաջարկվող ֆորմատներում, հակառակ դեպքում խնդրում եմ՝ մի եկեք և այստեղ մի ասեք, որ կան հրատապ հարցեր որ ուզում ենք քննարկել: Մենք ուզում ենք քննարկել, խնդրում եմ պատասխանեք:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հարցրեց՝ արդյոք վարչապետը կգա՞ և բոլոր 107 պատգամավորներին կներկայացնի՞ սահմանային իրավիճակը, բանակցային փաստաթղթերը: Այդ ամենից հետո նոր իրենք կորոշեն՝ ինչ ձևաչափով քննարկումներ սկսեն գործադիրի հետ: Դրանից առաջ արահերթ ելույթով ամբիոնի մոտ էր եկել ԱԺ նախագահը, ասել՝ պատերազմի հավանականությունը միշտ էլ բարձր է եղել:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել: Դուք ալտերնատիվ ինչ-որ օրինագի՞ծ եք բերել, որ մենք մերժել ենք ու ՏԻՄ օրենք ենք բերե՞լ: Մեկ այլ բան, այսինքն՝ Աստված մի արասցե, եթե պատերազմ է սկսվում, ապա Վանաձորում պիտի ՏԻՄ չլինի, կամ որևիցե համայնքում պիտի տեղական ինքնակառավարման մարմին չլինի: Բա պաշտպանությունը ոնց ենք կազմակերպելու՝ ենթադրյալ:

ՏԻՄ ՕՐԻՆԱԳԻԾԸ՝ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը քննարկումը վերադարձրեց բուն հարցի առանցք, բացատրեց՝ ամենամեծ վտանգը, որ կարող է առաջանալ երկրի ներասում, և որը կարող է ստեղծել լրջագույն արտաքին մարտահրավերներ, իշխանության վակուումն է:

Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սա դասական այդ օրինակն է, ոչ մեկը ոչ մեկից ոչ մի իշխանություն չի զավթում, բայց արդյոք հանդուրժելի է՞ Հայաստանում իշխանական վակուումը: Չէ հանդուրժելի չէ, եթե, իհարկե, դու հանդես չես գալիս ՀՀ թշնամական դիրքերից: Սա լուծում է, որն ապահովում է հստակ, սահուն անցում՝ մեծամասնականից դեպի համամասնական: Այս իրավիճակը բացարձակապես չի լինելու այն դեպքերում, երբ մենք ունենալու ենք խոշորացված համամասնական ընտրակարգով ձևավորված համայնքներ:

Ի վերջո՝ 49 կողմ ձայնով խորհրդարանը որոշեց հարցը քննարկել հատուկ ընթացակարգով: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը ներկայացրեց առաջարկվող հիմնական փոփոխությունը:

Վահագն Հովակիմյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Հարակից զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնարար Վաչե Տերտերյանը հստակեցրեց՝ օրենքի այս կարգավորումով ավագանու լիազորությունները չեն սահմանափակվում:

Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Կա, եթե չեմ սխալվում, հուլիսի 20 ժամկետ, գոնե էս պահին, երբ որ գործում է այդ սահմանափակումը՝ ավագանու նիստ գումարելու, սցենարներ նկարագրելը, երևի, անշնորհակալ գործ է, բայց երևի հուլիսի 20-ին, երբ արգելանքը հանվի, ենթադրվում է, որ տեղի կունենա ավագանու նիստ: Հետո ինչ կլինի՝ ցույց կտա հետագա ընթացքը: Սա է օրենքի նախագծի բովանդակությունը: Կարծում եմ, որ ընդունումով գոնե այս կարճ ժամանակում մենք հնարավորություն կունենանք Վանաձորում իրավիճակը պահել կառավարելի:

Առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծը ընդունվեց, մոտ 4 ժամ տևած ընդմիջումից հետո խորհրդարանը վերադարձավ դահլիճ՝ երկրորդ ընթերցման: Այդ ընթացքում «Հայաստան» խմբակցությունը առաջարկել էր փոփոխություն կատարել նախագծում, որով կսահմանափակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինելու իրավունք ունեցողների շրջանակը: Օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցության առաջարկը քաղաքական բաղադրիչ ունի: Առաջարկը մերժվել է: ՏԻՄ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը 57 կողմ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Հեղինակ`Մուշեղ Իսախանյան
Դիտումների քանակ57
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ 12:3014 Դեկ, 2025
  • Տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասի մասին 12:0314 Դեկ, 2025
  • Ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան 11:4714 Դեկ, 2025
  • Տիգրան Ավինյանն այսօր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ 11:3214 Դեկ, 2025
  • Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. ներկա է վարչապետը | ՈՒՂՒՂ 11:0014 Դեկ, 2025
  • Լոռու մարզի Փամբակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:4514 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Ավետիք Գրիգորյան 10:2914 Դեկ, 2025
  • Խորհուրդներ ուժեղ քամու դեպքում 09:3714 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած 09:3614 Դեկ, 2025
  • Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին 09:3014 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է 09:0114 Դեկ, 2025
  • 16 մլն 650 հազար դրամ, 20 հազար դոլար. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագիրը 00:4814 Դեկ, 2025
  • Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը 00:2914 Դեկ, 2025
  • Ճառագայթային բարձր դոզաների վտանգները 23:3013 Դեկ, 2025
  • «Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար 23:1813 Դեկ, 2025
  • 2025-ին Երևանի 12 վարչական շրջանում կառուցվել է 551 թեքահարթակ, բայց հանրային իրազեկման խնդիր կա 23:0613 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել. Ամիրբեկով 22:5413 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների հայկական տեսլականը 22:4513 Դեկ, 2025
  • Վարչապետի՝ Գերմանիա այցի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Դեկ, 2025
  • 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց 22:1813 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2025 21:5313 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոցն արտահայտում է մտածողության փոփոխություն. վարչապետ 21:2713 Դեկ, 2025
  • Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում 21:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Նորակառույց դպրոց-մանկապարտեզներ, նորոգված ճանապարհներ Արմավիրում. վարչապետի շրջայցը 21:0013 Դեկ, 2025
  • Հայրենի բնության նկարիչը 20:5913 Դեկ, 2025
  • Անվտանգ գեղեցկություն. բոտուլոտոքսինի սխալ կիրառման հետևանքները 20:5613 Դեկ, 2025
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ 20:4813 Դեկ, 2025
  • Գինու հոգեբանություն. սպառողի վարքագիծը՝ գինի խմելիս 20:4213 Դեկ, 2025
  • Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA 20:3613 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը, Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի 20:3213 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 20:2213 Դեկ, 2025
  • Ձմեռային տունկ՝ մշտադալար ծառերով 20:1313 Դեկ, 2025
  • Թրամփը հավանություն է տվել ռուսական «ստվերային նավատորմին» հասցված Ուկրաինայի հարվածներին. The Atlantic 20:0713 Դեկ, 2025
  • Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում չի եղել․ մարզպետ 19:5713 Դեկ, 2025
  • Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր 19:4713 Դեկ, 2025
  • Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին 19:3113 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ավտոբուսների համար կներդրվեն պարտադիր որակավորման պահանջներ 19:2713 Դեկ, 2025
  • Վարչապետը այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ 19:1913 Դեկ, 2025
  • Լուկաշենկոն ներում է շնորհել 123 մարդու՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության շրջանակներում 19:1313 Դեկ, 2025
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 819 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:5313 Դեկ, 2025
  • Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան թանգարանը շուտով պատրաստ կլինի 18:3613 Դեկ, 2025
  • Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում 18:1913 Դեկ, 2025
  • Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ 18:0213 Դեկ, 2025
  • Մրգաշատ–Ալաշկերտ–գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ հատվածի նորոգման աշխատանքներն ավարտվում են․ վարչապետ 17:4913 Դեկ, 2025
  • Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ 17:3413 Դեկ, 2025
  • Երիտասարդ նկարիչների և զինվորների հանդիպումը՝ նույն հարկի տակ 17:2113 Դեկ, 2025
  • Նոր մանկապարտեզ՝ Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում 17:0813 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայ-ամերիկյան թանգարան Գլենդելում. տարածքը վարձակալվել է 99 տարով՝ տարին 1 դոլարով 17:0013 Դեկ, 2025
  • Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան 16:5413 Դեկ, 2025
  • Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ ՓԾ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ 16:4313 Դեկ, 2025
  • Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:2413 Դեկ, 2025
  • Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մաս են․ վարչապետ 16:0413 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ 15:4913 Դեկ, 2025
  • 2026-ին Թալինը կունենա ևս մեկ մանկապարտեզ 15:3913 Դեկ, 2025
  • Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար 15:2213 Դեկ, 2025
  • Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ 15:1113 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15:0613 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած 14:5213 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը 14:4813 Դեկ, 2025
  • Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից 14:3213 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան 14:0713 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են 14:0613 Դեկ, 2025
  • Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը կարող է ձգձգվել 12.5 տարի. Cumhuriyet 13:4313 Դեկ, 2025
  • Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:2113 Դեկ, 2025
  • Գերազանց ատեստավորված սպան. մայոր Պետրոս Քուշքյան 13:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո կարևոր է նոր կանոնագրքի ընդունումը. վարչապետ 13:0013 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վստահեցրել է, որ սառեցված ռուսական ակտիվների տերերը պաշտպանված են դատական հայցերից 12:5113 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:1513 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 12:1313 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Հերմինե Կարապետյան 11:5113 Դեկ, 2025
  • Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ 11:3713 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում 11:2413 Դեկ, 2025
  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 11:1213 Դեկ, 2025
  • ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել 11:0613 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Աբովյանի համայնքապետարանում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ 11:0113 Դեկ, 2025
  • Բելգիան կհամաձայնի Կիևին վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները ԵՄ անվերապահ երաշխիքների դիմաց 10:3913 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1913 Դեկ, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան 09:5713 Դեկ, 2025
  • Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ջուր չի լինի 09:4513 Դեկ, 2025
  • Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան 09:3613 Դեկ, 2025
  • Պատանի վերականգնողները 09:0013 Դեկ, 2025
  • Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում 08:4013 Դեկ, 2025
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 870 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:2113 Դեկ, 2025
  • Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժներին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել 08:0913 Դեկ, 2025
  • Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագիր 01:0613 Դեկ, 2025
  • Գավառագետը կմաքրվի. պետբյուջեից հատկացվել է մոտ 465 մլն դրամ 00:5113 Դեկ, 2025
  • Քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին 00:2113 Դեկ, 2025
  • Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 00:0213 Դեկ, 2025
  • Ինչպիսին կլինի օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ն ընկած ժամանակահատվածում 23:5812 Դեկ, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը՝ «Kazakhstan Chess Cup 2025»-ի հաղթողներ 23:4312 Դեկ, 2025
  • Ջրվեժից Գառնի, Բջնիի ամրոց, Աբովյան. Կոտայքում կառուցված 100 կմ ճանապարհի որակը դիտարկել է նախարարը 23:3112 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 23:0612 Դեկ, 2025
  • Կարկտահարությունից տուժած հողագործները փոխհատուցում կստանան 23:0012 Դեկ, 2025
  • Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայել կմեկնի 22:4812 Դեկ, 2025
  • Հայաստանը փողերի լվացման տեսանկյունից աշխարհի ամենացածր ռիսկային երկրների շարքում է 22:3312 Դեկ, 2025
  • Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման արշավը՝ ավելի քան 300 աշակերտների մասնակցությամբ 22:2412 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում 22:1412 Դեկ, 2025
  • Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի հետ 22:0412 Դեկ, 2025
  • ԼՂ վերադարձի մասին խոսույթը չի նպաստում խաղաղության օրակարգին. ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 21:5412 Դեկ, 2025
  • Պետությունը կապահովի խոշտանգումից տուժածների անվճար հոգեբանական աջակցությունը 21:4112 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015