Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր՝ «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով:
Գեղարքունիքի մարզի Արեգունի, Արտանիշ, Արփունք, Գեղամասար, Ավազան, Ջիլ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում, արդեն իսկ անցկացվել է ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։
Մասնագետները հետևել են ուսումնավարժանքների ընթացքում աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուների, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությանը՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմանը: Ներկայացվել են ուսումնավարժանքների անցկացման ընթացքում ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ առաջարկություններ են արվել: Մեթոդական աջակցություն է ցուցաբերվել աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման ուղղությամբ: