Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և Արդարադատության նախարարություն կազմակերպմամբ մարտի 31-ից ապրիլի 1-ը անցկացվում է Փորձագիտական աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարական ծրագրին համաժողովը։
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։ Երկօրյա համաժողովի նպատակն է ամփոփել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունունից բխող գործողությունների 2020-2022 թթ․ ծրագիրը և սահմանել նոր ծրագրի ուղղությունները։
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը բացման խոսքում կարևորեց ծրագրի շրջանակում միջազգային բոլոր գործընկերների հետ սերտ ու ամենօրյա համագործակցությունը: Առաջին օրվա քննարկումները Մարդու Իրավունքների պաշտպանի գործողությունների ներկայիս ծրագրի իրականացման մասին էին։
Համաժողովի մասնակիցները ելույթներ ունեցան քաղաքացիական և քաղաքական իրավունքների խթանման և պաշտպանության, արդարադատության ոլորտի կարողությունների զարգացման, երեխայի իրավունքների խթանման և պաշտպանության մասին: Համաժողովին մասնակում էր նաև Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ով իր բացման խոսքում նշեց.
«Որևէ ծրագիր գծելիս առաջին հերթին մեզ հարց ենք տալիս՝ ինչ է այն տալու հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես են նրանք տեղաշարժվում բնակավայրերում, հասնում շենքերի մոտ, արդյո՞ք ամեն ինչ հարմար է: Պատասխանն է՝ ոչ, մեծ աշխատանք ունենք օրինակ անվասայլակներից օգտվող ու այլ սահմանափակումներ ունեցող անձանց կյանքը հարմարավետ դարձնելու համար»:
Նախատեսված է, որ համաժողովի ավարտին նախանշված կլինեն հստակ գործողությունների կետեր ՄԻՊ նոր գործողությունների ծրագրի մշակման գործընթացի հաջորդ փուլերի համար։