ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մասնավորապես, նիդերլանդական կողմին է ներկայացվել վերջին շրջանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 28-ի ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությանը և մարտի 31-ին ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետի ելույթում հնչեցված ուղերձներին:
Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական արդյունավետ համագործակցության կապակցությամբ, քննարկել մշակութային, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր՝ կարևորելով փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները: