ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է:
Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով՝ խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նախարարի պաշտոնը Փիլոյանը զբաղեցնում էր 2020 թ. նոյեմբերից: