Մեծ Բրիտանիան ավելի կոշտ դիրքորոշում ունի, քան ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Գերմանիան՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրերի ստորագրման հարցում՝ հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրին:
Մեծ Բրիտանիան անհանգստացած է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Գերմանիան կդրդեն Ուկրաինային՝ էական զիջումների գնալ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում, մինչդեռ Լոնդոնն այն դիրքորոշմանն է, որ Կիևի համար դեռ վաղ է խաղաղության համաձայնագրի կնքումը, և այդ քայլին պետք է գնալ միայն այն դեպքում, երբ Ուկրաինան գտնվի ամենաուժեղ դիրքերում, ասվում է պարբերականում:
Հեռախոսազրույցի ժամանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է նախագահ Զելենսկուն, որ ՌԴ նախագահ Պուտինը բանակցությունները կօգտագործի՝ ստիպելու Ուկրաինային՝ գնալ զիջումների: Հայտնի է նաև, որ Զելենսկին նույնպես մտահոգություն է հայտնել բանակցությունների ընթացքի ու դրանք ուժերը վերախմբավորելու և ուժեղացնելու՝ Մոսկվայի մտադրության համար: