Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում վերակառուցվում է նախկին վարչական շենքը։ Աշխատանքների ավարտից հետո այն համայնքին կծառայի որպես մանկապարտեզ։
Ծրագիրը մեկնարկել է դեռևս նախորդ տարի, այն այժմ ավարտական փուլում է։ Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմել է 51 մլն 635 հազար դրամ:
Ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 47 մլն դրամ, որից 25.85 միլիոնը կազմել է պետբյուջեի ներդրումը, 21.15 միլիոնը` համայնքային:
Ծրագրով իրականացվել է մոտ 200 քմ մակերեսով շենքի հիմքերի ուժեղացում, կառուցվել է տանիքը, տեղադրվել են դռներ և պատուհաններ, կառուցվել է մամլոգրանիտե հատակ, կատարվել է ներքին և արտաքին հարդարում, անցկացվել է ջեռուցման համակարգ, ներքին և արտաքին ջրամատակարարման ցանց, կոյուղի:
Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 870 բնակիչ: