Ռուսաստանն ի պատասխան հակառուսական պատժամիջոցների՝ ընդլայնել է Եվրամիության երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել երկիր՝ հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից:
Նշվում է, որ Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը համապատասխան նոտայով տեղեկացվել է այդ մասին:
«Վերահաստատում ենք, որ Եվրամիության և նրա անդամ երկրների կողմից ցանկացած թշնամական ակցիայի հետայսու ևս անդառնալիորեն կհետևի կոշտ պատասխան»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանափակումները տարածվում են Եվրամիության բարձրագույն ղեկավարության վրա, այդ թվում՝ մի շարք եվրահանձնակատարների, ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնության վրա: