Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Հանդիպման ընթացքում ՀԲ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության վերաբերյալ ՀԲ կողմից արված վերլուծությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի մարտահրավերներին Հայաստանի տնտեսության դիմակայման ռիսկերի և հնարավորությունների շուրջ:
Քննարկվել են ստեղծված իրավիճակի մեղմմանն ուղղված պետության կողմից իրականացվելիք հնարավոր միջոցառումները:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով Հայաստանի զարգացման գործընկերների հետ նմանատիպ քննարկումները՝ լավագույն փորձի և գիտելիքի փոխանակման տեսանկյունից: