Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանում սկսվել է «Կալկան-2022» հատուկ մարտավարական վարժանքը, որի ընթացքում երկրի զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ կիրառվում են «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր:
ԱԹՍ-ները Ղրղզստանը գնել է Թուրքիայից պետբյուջեի միջոցներով և համալրել երկրի սահմանապահ ծառայության սպառազինությունը 2021 թ. վերջին:
Ազգային անվտանգության պետական կոմիտե նախագահ Կամչիբեկ Տաշիևը հայտարարել է, որ «Բայրաքթարներն» արդեն մարտական հերթապահություն են իրականացնում Ղրղզստան-Տաջիկստան սահմանին: