Մարտի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին։
Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ աս-Սիսիին փոխանցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցին։
Պատասխան խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ կօգտվի ընձեռած հնարավորություններից՝ այցելելու Հայաստան։
Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ աս-Սիսին բարձր է գնահատել հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։