Ուկրաինան դիմել է Լեհաստանին՝ խնդրելով փակել Բելառուսի, իսկ Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից խնդրել է փակել Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանները: Այս մասին հայտնել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշիցան։
Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը դիմել էր Եվրոպական հանձնաժողովին՝ առաջարկելով ամբողջությամբ արգելափակել ԵՄ-ի տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ:
«Մենք բանակցություններ ենք վարում Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության, Լեհաստանի կառավարության հետ՝ սահմաններն ամբողջությամբ փակելու նպատակով, նույնիսկ եթե որոշումը չընդունվի Եվրամիության մակարդակով»,- ընդգծել է Դեշիցան։
Նրա խոսքով՝ եթե համաձայնություն լինի Լեհաստանի և Մերձբալթյան երկրների հետ, Եվրամիության որոշմանը սպասելու կարիք չի լինի: Դեսպանը հույս է հայտնել, որ սահմանների փակումը թույլ կտա «արգելափակել» մատակարարումները դեպի Ռուսաստան։