Հարավային Օսիան պատրաստվում է առաջիկայում իրավաբանական գործընթաց սկսել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար՝ հայտարարել է չճանաչված հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը։
Նրա խոսքով՝ օսերի պատմական, ռազմավարական նպատակը միավորվելն է մեկ պետության մեջ՝ Ռուսաստանի Դաշնության կազմում։
Ավելի ուշ Բիբիլովի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել երկրի ղեկավարի ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան ապրիլի 10-ին:
Միևնույն ժամանակ, Աբխազիայի ղեկավարությունը հայտնել է, որ Ռուսաստանին միանալու ծրագրեր չունի: