Ռուսաստանին միանալու վերաբերյալ Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու գաղափարը ժողովրդի կամարտահայտությունն է, Ռուսաստանի իշխանությունները հարգում են այն։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Ռուսաստանն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել։
Ավելի վաղ չճանաչված հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտնել էր, որ Հարավային Օսիան պատրաստվում է առաջիկայում իրավաբանական գործընթաց սկսել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար: Նշվում է նաև, որ Ռուսաստանին միանալու հանրաքվեն նախատեսվում է անցկացնել երկրի ղեկավարի ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան ապրիլի 10-ին: