Ռուսական գազի դիմաց վճարումների ռուբլով հաշվարկման սխեման պատրաստ է, շատ շուտով այն կներկայացվի հանրությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմը հավատարիմ է գազային պայմանագրերով սահմանված բոլոր պարտավորություններին, այդ թվում՝ մատակարարումների քանակին և գնին:
«Ռուսական գազ ստացողների համար փաստացի ոչ մի փոփոխություն չի լինի։ Ամեն դեպքում, նրանք ձեռք են բերում ռուբլին նույն արժույթով, որը նշված է պայմանագրերում»,- ասել է Պեսկովը: