Եվրամիության երկրները կքննարկեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին հարցումը, եթե նման դիմում ստանան Կիևից: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
«Եթե նման հարցում լինի, ապա ԵՄ անդամ երկրները կքննարկեն այն»,- նշել է Ստանոն:
Հիշեցնենք, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում չեզոք կարգավիճակի դիմաց պահանջում է անվտանգության միջազգային երաշխիքներ: Ըստ Կիևի՝ երաշխավորի դերում կարող են հանդես գալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը, Իսրայելը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները։