ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել առաջիկա վեց ամիսների ընթացքում երկրի ռազմավարական պաշարներից շուկա ուղղել օրական միջինը 1 մլն բարել նավթ՝ հայտնել են Սպիտակ տնից:
«Դաշնակիցների ու գործընկերների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում նախագահը կհայտարարի պատմության մեջ ռազմավարական պաշարներից նավթի ամենամասշտաբային հատկացման մասին։ Առաջիկա վեց ամիսների ընթացքում օրական միջինը 1 մլն բարել նավթ կուղղվի շուկա»,- ասված է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բայդենի այդ նախաձեռնությունը կհամակարգվի ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ այլ երկրներ ևս կմիանան նախաձեռնությանը: