ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Ալ Էնեզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում դատական ակտերի կատարման արդյունավետությանը։ Հայաստանում Քուվեյթի դեսպանը ներկայացրել է Քուվեյթի քաղաքացիներին առնչվող մի շարք հարցեր, որոնք գտնվում են Արդարադատության նախարարության գործառույթների տիրույթում։
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև հետագա համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: