Մարտի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 553 նոր դեպք, գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1021 մարդ, մահացել է 9 բուժառու:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 647 796 մարդ, որից ապաքինվել է 1 623 453-ը: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 739:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 461 թեստավորում, այդ թվում 22 232-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 229-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 2.26% է, վերջին 14 օրվանը՝ 3.65%, վերջին 7 օրվանը՝ 2.89%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 857 215 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1950 պացիենտ: