Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.1 կմ հատվածում (Արմավիրի մարզ) գտնվող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնե քանդված մակերեսներ։
Անվտանգությունն ապահովելու համար կատարվել են երթևեկության սահմանափակումներ։
Կամրջի վրա մարդատար մեքենաների համար երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով։ Իսկ բեռնատարները տվյալ հատվածը կարող են շրջանցել Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի առաջարկով կամրջի նորոգումը հրատապության կարգով ներառվել է 2022 թ. հիմնանորոգման ծրագրում։
Այժմ իրականացվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման գործընթաց։