Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, իրականացվել է 1998 թեստավորում: Առողջացածների թիվը 26 է: Մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 498 դեպք, որոնցից 409 879-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2332 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8611 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1676 է:
Ընդհանուր կատարվել է 2 973199 թեստավորում: