Մարտի 27-ին Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-մոնեգասկյան հարաբերությունների և երկկողմ շփումներում Մոնակոյի հայ համայնքի դերակատարության վերաբերյալ։ Քննարկվեց մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում դեսպանը պատասխանեց Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին և ներկայացրեց Հայաստանի ու Արցախի շուրջ տիրող իրավիճակը և առկա մարտահրավերները։