Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ի դրությամբ, Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը ժամանակավորապես միակողմանի երթևեկելի է․ իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:
Տեղում աշխատանքներ են իրականացրել փրկարարական խմբերը և «Լոռէ» փրկարարական ջոկատը: