ՀՀ ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տարվող աշխատանքներից: Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ: Տեղում աշխատանքներ են իրականացնում փրկարարական խմբերը և «Լոռէ» փրկարարական ջոկատը:
Ժամը 23:10-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: