Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացնելու կամ վատնելու՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշտանգման, ծանր վիրավորանքի և ընտանեկան բռնության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: