«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներն ավարտվել են, և ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ երեկ նշված հատվածը փակվել էր հսկայական ձնահյուսի պատճառով։