Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Այդ մասին հայտնում է Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են․
-
բանակցային ուժեղ դիրք ունեցող թվով 9 խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը.
-
հասարակության շրջանում առավել լայն սպառում ունեցող 11 ապրանքախմբերի առևտրային ցանցերին մատակարարումներից մինչև վերջնական սպառողին հասնելու ամբողջական շղթան.
-
դիտարկվող ապրանքների 28 խոշոր մատակարար ընկերությունների և առևտրային ցանցերի միջև առկա փոխհարաբերությունները։
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝
-
2020 թվականին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են.
-
Երևան քաղաքում 2016 թվականի համեմատ դիտարկվող առևտրային ցանցերի առևտրային օբյեկտների թվաքանակն ավելացել է շուրջ 30 տոկոսով՝ 92-ից դառնալով 119.
-
առևտրային ցանցերի նոր առևտրի օբյեկտների ավելացումն առաջ է բերում նաև բացասական երևույթներ, ինչպիսին է, օրինակ՝ տվյալ տարածքում գտնվող ավելի փոքր առևտրի օբյեկտների գործունեության դադարեցումը և շուկայից դուրսմղումը.
-
առևտրային ցանցերի շահութաբերության միջին մակարդակը 2020 թվականի տվյալներով կազմել է 5%:
Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են ոլորտում առկա խնդիրները և ներկայացվել են համապատասխան առաջարկներ դրանց լուծման ուղղությամբ։
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Հանձնաժողովի
կայքում: