Մարտի 29-ին Կրակովի Սուրբ Ֆլորիանի եկեղեցուց կմեկնարկի աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու հուղարկավորության արարողությունը: Մեծանուն կոմպոզիտորն իր մահկանացուն կնքել էր 2020 թ. մարտի 29-ին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Գլխավորում եմ հայկական պատվիրակությունը, որը հայ երաժշտական հանրության անունից իր խոնարհումը կբերի հուղարկավորության արարողությանը։
Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և պետական սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանն ու Սերգեյ Սմբատյանը:
Հիշեցնենք, որ кոմպոզիտորն առաջին անգամ Հայաստան էր ժամանել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում:
Հավերժ փառք ու խոնարհում, սիրելի մաեստրո»,- գրել է Արայիկ Հարությունյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: