«Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում անցկացվող մրցույթի ժամանակ մասնագիտությամբ մարքեթոլոգ Էմմա Պոգիկյանի՝ հայկական մոտիվներով ստեղծված NFT-ն դարձել է The Art OSCARS-ի հաղթող։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Աշխատանքում ներկայացված են հայկական թռչնատառերը, զարդագրերը, ինչպես նաև ամբողջ Արցախի խորհրդանշան համարվող «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») կոթողը։
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է մոտ 300 աշխատանք։
NFT-ն հապավում է՝ non-fungible token, որը թարգմանաբար նշանակում է ոչ փոխարկելի միավոր, այսինքն՝ եզակի և այլ բանով անփոխարինելի։
Ոչ փոխարկելի թոքենը թվային օբյեկտի կրիպտոգրաֆիկ հավաստագիրն է, որը հնարավոր է փոխանցել (գնել, վաճառել, վերավաճառել և այլն)։
NFT-ների շուրջ ոգևորությունը, բնակաբար, կապված է նոր տեխնոլոգիաների միջոցով թվային արվեստ վաճառելու հետ։