Մարտի 27-ին՝ ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ Խորենացու փողոցի հարակից զբոսայգում անծանոթ անձինք խփել են գլխին, ապա հափշտակել 70000 դրամը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են 17-ամյա երկու պատանի, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ:
Փաստի առթիվ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պատանիները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին:
Երևանցի պատանին ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: