Մոսկվան պատրաստ է ռուսական էներգետիկ ռեսուրսների մատակարարման հետ կապված բոլոր հնարավոր տարբերակներին, այդ թվում՝ դրանցից Եվրոպայի հրաժարվելուն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այլ ուղղություններով կիրականացնի էներգակիրների մատակարարումները, այդ թվում՝ դեպի ասիական շուկաներ, եթե Եվրոպան հրաժարվի ռուսական ռեսուրսներից:
Մատվիենկոն նաև նշել է, որ Ռուսաստանը էներգառեսուրսների մատակարարման պայմանագրերի որևէ դրույթ չի խախտել: