Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Դեսպան Իմանբաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: